News & Events

    • 2016 թվականի հունիսի 10-ին գումարվեց Հայոց Գերագույն Օթյակի հերթական տարեկան կանոնավոր համագումարը։  Այն նշանավորվեց նրանով,  որ Հայոց Գերագույն Օթյակի Գերագույն Վարպետ առաջին անգամ ձեռնադրվեց հայաստանաբնակ որմնադիր՝ Գ․Մ․Ե․  Կարեն Հակոբյանը։ Հատկանշական է, որ  արարողությունն իրականացվեց Նախկին Գերագույն Վարպետ Գ․Մ․Ե․ Արմեն Կարապետյանի առաջնորդությամբ, որը նաև տարիներ առաջ ղեկավարել էր  Գ․Մ․Ե․ Կ․ Հակոբյանի որմնադրական ընծայման արարողությունը։
    • Համագումարն իրենց ներկայությամբ արժևորեցին համասփյուռ որմնադրության քույր կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ, այդ թվում Ավստրիայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի գործող Գերագույն Վարպետները կամ Գերագույն Վարպետի Տեղակալները,  ինչպես նաև ԱՄՆ Կոլումբիա Դաշնային Շրջանի (ք․ Վաշինգտոն) Գերագույն Օթյակի պատվիրակությունը։ Համագումարին իրենց մասնակցությունն էին բերել բազմաթիվ հայ որմնադիրներ համայն աշխարհից։
    • Հայոց Գերագույն Օթյակն գործունյա կերպով զարգացնում է իր գործունեությունը մայր հայրենիքում, որպես հիմնաքարային նպատակ ունենալով՝ աշխարհասփյուռ և հայրենիքում բնակվող հայ որմնադիրների ջանքերը ուղղել ի շահ Հայոց պետականության կայուն զարգացմանը և հայրենյաց հասարակության առաջընթացին։
    • 2016թ․ հոկտեմբերի 11-ին  գումարվեց Հայոց Գերագույն Օթյակի կիսամյա համագումարը։ Համագումարի ծրագրի շրջանակներում  ներկայացվեցին ՀԳՕ ենթակա Օթյակների հաշվետվությունները և նախանշվեցին ապագա աշխատանքային տարվա ծրագրային դրույթները։ Շեշտադրումներն ուղղված էին հատկապես բարեգործական և կրթական ուղղությունների վրա, որոնց վերաբերյալ ընդունվեցին համապատասխան ուղեցույցներ։
    • Համագումարի շրջանակներում ՀԳՕ կողմից կազմակերպված էր  որմնադրական կրթական գիտաժողով՝ սեմինարների շարքով, որի ընթացքում՝ ի թիվս այլոց, ներկայացված էին պատմական, խորհրդանշային, փիլիսոփայական և հասարակական զարգացման ոլորտները։

    FullSizeRender-2

    • 2016-ի դեկտեմբերի 3-ին ԳՄՎ Կարեն Հակոբյանի ղեկավարությամբ ՀԳՕ պատվիրակությունը Փարիզում  մասնակցեց  Ֆրանսիայի Ազգային Գերագույն Օթյակի (GLNF) կանոնավոր համագումարին, որից հետո ՀԳՕ ԳՄՎ Կարեն Հակոբյանը և ՀԳՕ պատվիրակությունը ընդունելության արժանացավ  Գերագույն Օթյակի Գերագույն Վարպետ Գ.Մ.Ե. Ժան Պիեռ Սերվելի կողմից:

    FullSizeRender

    • 2016թ․ դեկտեմբերի 9-10 Հայոց Գերագույն Օթյակի պատվիրակությունը  մասնակցեց  ԱՄՆ Կոլումբիայի Դաշնային Շրջանի (ք․Վաշինգտոն) Գերագույն Օթյակի տարեկան համագումարին և հանդիպումներ ունեցավ Գերագույն Օթյակի Գերագույն Վարպետ  Գ.Մ.Ե. Անատոլի Վոլսկու և այլ պաշտոնյաների հետ։
    • 2016թ․ հունվարին ՀԳՕ Գ.Մ.Վ.  Կարեն Հակոբյանը մասնավոր այցով գտնվելով ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում հանդիպումներ ունեցավ այդ հայաշատ համայնքում գործող Կալիֆորնիայի Գերագույն Օթյակի և Հայոց Գերագույն Օթյակի միաժամանակյա անդամ  եղբայրների հետ
    • 2017թ․ հունվարին Ֆրանսիայում իր աշխատանքային գործիքները վայր դրեց և երկնային Օթյակ հեռացավ ՀԳՕ Գերագույն Աղոթարար Հ․Մ․Ե․ Հենրի Սիրանյանը: Նվիրյալ որմնադիր, հայասեր և հայրենասեր, ազնվությամբ և համեստությամբ, որպես երիտասարդների համար արժանի օրինակ, եղբայր Սիրանյանը ապրած կենսագրությամբ է ապացուցել իր իրապես որմնադրական էությունը տարիների ընթացքում՝ ինչպես իր երկրում Ֆրանսիայում,  այնպես էլ Հայաստանում՝ իր ողջ եռանդն ու ջանքերը մշտապես ծառայեցնելով հանուն ավելի լավ հասարակության։ Այս կապակցությամբ ՀԳՕ բոլոր Օթյակներում հարգանքի տուրք մատուցվեց։

    15894464_10212382776391543_8246452423204813294_n

     

    • On June 10, 2016 the Grand Lodge of Armenia convened its official regular Annual Communication.
    • On this occasion, the Communication involved the Installation of the new Grand Master, MW Brother Karen Hakobyan а brother who was one of the first to be initiated from among the Brethren, native-born in Armenia. Coincidentally, he had been initiated into Freemasonry many years ago by none other than MW Brother Armen Garabedian, who again had the privilege to be the Installing Grand Master of the same Brother as the next Grand Master of the Grand Lodge of Armenia.
    • During this special communication, we had the pleasure to receive many dignitaries, Grand Representatives and Brethren from around the world of different jurisdictions; in particular from Austria and Washington D.C. At this meeting were also present many Armenian Brothers from various other jurisdictions.
    • The activities of the Grand Lodge are carrying on the mission established some 15 years ago for the benefit of the nation in general and Brethren in particular.
    • On October 11, 2016 the Grand Lodge of Armenia convened its semi-annual communication.  In this meeting all the constituent lodges presented their general accounting and future projects. The discussions were focused particularly on the future educational and charitable programs and several steps were initiated for their planning and eventual success.
    • An important event during this semi-annual communication was a Masonic educational seminar organized by the Grand Secretary, RW Brother Bagrat Lalayan during which many papers were presented on the historical, symbolic, philosophical and general Masonic informational subjects.
    • On December 3, 2016 MWB Karen Hakobyan headed a delegation of the Grand Lodge of Armenia to participate in the annual communication of the Grande Loge Nartionale Française, after which a cordial and fraternal meeting was held with MW Brother Jean-Pierre Servel, Grand Master of the GLNF.
    • Accompanying MW Brother Hakobyan were: MW Brother Armen Garabedian, MW Brother Christian Ardan-Kazazian and RW Brother Sevak Keshishian.
    • On December 9-10, 2016 the Delegation of the Grand Lodge of Armenia headed by MWB Karen Hakobyan participated in the annual communication of the Grand Lodge of the District of Columbia and met with MWB Anatoli Volscou, Grand Master of the GL of the DC and other Grand Lodge Officers and dignitaries. MW Hakobyan was accompanied by MW Brethren Armen Simonian and Gilbert Stepanian, as well as RW Brother David Akopyan.
    • On January 2016 the Grand Master, MW B Karen Hakobyan made a special visit to California, where a great Armenian population lives and met several times with our Armenian Freemason Brothers.
    • In January 2017, RWB Henri Siranyan, the Grand Chaplain of this Grand Lodge, laid down his working tools of the Craft and passed to the celestial Lodge above. He was a very dedicated Brother with a great love for his people and his motherland; kind, humble and a great example to our youth. RWB Siranyan was the embodiment of a Mason in France as well as in Armenia. He had always dedicated his passion and labor to the service of mankind. Special prayers and respect were offered to his memory in every constituent Lodge.

     


    Նշանակալի օր Ազատ Որմնադրության պատմության մեջ

    2013թ. Հուլիսի 13-ին պատմություն էր կերտվում Հայաստանում: Ողջ աշխարհից հայ Ազատ Որմնադիրները հավաքվել էին մայրաքաղաք Երևանի մերձակայքում՝ տեղադրելու Որմնադրական Գերագույն Օթյակի Հայաստանում առաջին Տաճարի անկյունաքարը: Ծիսակատարության կառավարիչ Ն.Գ.Մ.Վ  ԳԵ Արմեն Կարապետյանի գլխավորությամբ Գերագույն պաշտոնյաները և եղբայրները երթով ուղևորվեցին Հյուսիս-Արևելյան անկյունը ՝ տեղադրելու անկյունաքարը իրեն հատուկ նշագրված տեղում: Հայոց Գերագույն Օթյակի Գերագույն Մեծարգո Վարպետ Գ.Ե Արմեն Սիմոնյանը տեղադրեց անկյունաքարը և դիմեց եղբայրներին հուզիչ ուղերձով ՝ շեշտադրելով միջոցառման կարևորությունն ու յուրահատկությունը: Բարձրագույն պատիվ էր ի թիվս այլոց Ն.Գ.Մ.Վ  ԳԵ Քրիստոֆեր Սահակյանի ներկայությունը, ով մեր առաջին Գերագույն Վարպետն է և Հայոց Գերագույն Օթյակի հիմնադրող եղբայրներից մեկը, որը բացառիկ և անփոխարինելի դեր է խաղացել այդ գործում: Արարողությունից հետո Գերագույն Ավագ Հսկիչ Հ.Գ.Ե. Կարեն Հակոբյանը հրավիրեց բոլորին իր տուն շամպայնով շնորհավորելու հիմնարկեքը:

    Մենք լի ենք սպասումով՝ բոլոր մեր Հայ Եղբայրների աջակցությամբ  և նվիրատվություններով վեր խոյացնել այս հոյակերտ կառույցը՝ ի փառս Տիեզերքի Մեծն Ճարտարապետի և ի պատիվ մեր ժողովրդի ու մեր սիրելի Միաբանությանը:

     

    Շնորհավո՛ր:

     

    A Historical day in Freemasonry

    On July 12, 2013 history was made in Armenia. Armenian Masons from around the world gathered near the capital city of Yerevan to lay the corner stone for the first Masonic Grand Lodge Temple in Armenia. Lead by the Master of Ceremonies, PGM MW Armen Garadedian, the Grand Officers and the Brethren marched in procession to the North East corner site to lay the corner stone in its special designated place. M.W. Armen Simonian, Grand Master of the Grand Lodge of Armenia, placed the corner stone and addressed the brethren with a very moving speech emphasizing on the importance and significance of the event. It was a great honor to have among the present PGM M.W. Christopher Sahakian who was our First Grand Master and one of the founding fathers of Grand Lodge of Armenia. After the ceremony, our Senior Grand Warden, R.W. Brother Karen Hagopyan invited all the Brethren to his own residence for a champagne celebration.

    We look forward, with the contribution and support of all our Armenian Brothers, to erect this beautiful edifice in the very near future, to the Glory of the Great Architect of the Universe and to the honor our people and our beloved Craft.

    Congratulations!