Կից ներկայացվում է Հարավային Ամերիկայում Հայոց Գերագույն Օթյակի Գերագույն Վարպետի օգնական Հ.Մ.Վ. Խուան Հովհաննես Աբաջյանի հոդվածը հայ որմնադրության պատմության դրվագների վերաբերյալ.

    Attached please find an article about Freemasonry and Armenians authored by Assistant Grand Master of the Grand Lodge of Armenia in South America RWB Juan Abajian.

     

    P57-58_ArmenianFreemasonry

    Posted in News | Comments Off

      image-0-02-05-1548d5984b441521f9e1052fc8b64f3a05aa5632abc125dd0a4394783f6a053d-V

      Հայոց Գերագույն Օթյակը 2017թ. հունիսի 1-3-ը Հայաստանի Հանրապետության Երևան մայրաքաղաքի Արևելքում տոնեց իր հիմնադրման 15-րդ տարեդարձը: Միաժամանակ տեղի ունեցավ Հայոց Գերագույն Օթյակի հերթական տարեկան ընդհանուր համագումարը:

      Այս նշանակալի իրադարձությանը ի թիվս բազմաթիվ հյուրերի մասնակցեցին նաև որմնադրական հետևյալ Գերագույն իրավասությունների պաշտոնական պատվիրակությունները . Ռուսաստանի Գերագույն Օթյակ, Գերմանիայի Միացյալ Գերագույն Օթյակ, ԱՄՆ Կոլումբիայի Դաշնային շրջանի (ք. Վաշինգտոն) Գերագույն Օթյակ, Ֆրանսիայի Ազգային Գերագույն Օթյակ, Բելգիայի Կանոնավոր Գերագույն Օթյակ, Բուլղարիայի Միացյալ Գերագույն Օթյակ և Ավստրիայի Գերագույն Օթյակ:

      Celebration of 15-th Anniversary and Stated Annual Communication of the Grand Lodge of Armenia took place June 1-3 in the East of Yerevan, Armenia.

      Official delegations of Grand Lodges of Russia, United Grand Lodge of Germany,  Grand Lodge of District of Columbia (Washington DC, United States), National Grand Lodge of France, United Grand Lodge of Bulgaria, Regular Grand Lodge of Belgium and Grand Lodge of Austria were among other distinguished guests.

       

       

      Posted in News | Comments Off

        rub

        Այս աշխարհիկ կյանքից հեռացավ բուռն ժամանակների մեջ ծնված, այդ ժամանակներն իրեն ենթարկող և այդ ժամանակներում իր ոտնահետքը հատու դրոշմած մի Մարդ: Այր, որ ապրում էր ապրեցնելու համար, որն ի վերուստ տրված իր առաքելությունը լիարժեքորեն կատարեց հանդեպ և’ իր հայրենիքը և’ իր ընկերները, եղբայրները և իհարկե՝ ընտանիքը: Կատարեց իրեն հատուկ տաղանդով:

        Ռուբեն Գևորգյանց – Կևորկով
        Ծնվել է 1945թ. նոյեմբերի 30-ին, Երևանում Հայաստանի կինոինդուստրիայի հիմնադիր սյուներից մեկի Խորհրդային Միության ժողովրդական արտիստ Ստեփան Կևորկովի ընտանիքում:
        1968 թվականին ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը։
        1971 թվականին աշխատել է Երևանի վավերագրական ֆիլմերի ստուդիայում՝ որպես ռեժիսոր։ 1982-89 թթ եղել է Հայֆիլմ կինոստուդիայի վավերագրական ֆիլմերի ստեղծագործական միավորման գեղարվեստական ղեկավարը։
        1989 թվականից փաստավավերագրական ֆիլմերի «Հայկ» կինոստուդիայի տնօրենն ու գեղարվեստական ղեկավարն էր։
        2004 թվականից՝ Կինոյի և հեռուստատեսության ազգային ակադեմիայի նախագահը,
        2005 թվականից՝ Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահը։
        1995-1998 թթ. դասավանդել է Հայկական մանկավարժական ինստիտուտում,
        1998 թվականից՝ Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտում, պրոֆեսոր՝ 2003 թվականից։
        Հեղինակ է «Անձրևների ժամանակը», «Արդարացման ժամանակը», «Ժամանակ չկա», ՛՛Փարաջանով կոլաժ երկուսի համար՛՛ գրքերի:
        2016 թ. փետրվարի 3-ին ՀՀ Նախագահի կարգադրությամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Հանրային խորհրդի անդամ:
        Հեղինակել է ընդհանուր առմամբ մոտ 70 խաղարկային և վավերագրական ֆիլմ, որոնք տարբեր փառատոններում շահել են 20-ից ավելի մրցանակ , իսկ դրանցից 6-ը՝ Գրան-պրի կարգի:
        Արցախյան պատերազմի մասնակից է, մասնակցել է անմիջական մարտական գործողությունների:
        Արժանացել է մարտական և պետական պարգևների:
        Արժանացել է Հայաստանի Հանրապետության վաստակավոր, ապա և ժողովրդական արտիստի կոչումներին:

        Ռուբեն Գևորգյանցը անկախ Հայաստանում ձևավորված Հայոց Գերագույն Օթյակի կողմից ձեռնադրված առաջին որմնադիրն է :

        Ռուբեն Գևորգյանցը հոգին ավանդեց 2017թ հունիսի 23-ին, Երևանում:

        Ընդամենը Մի քանի տողի մեջ ամփոփված 71 տարի: Ահա թե ինչ է ժամանակը հանրագիտարաններում:
        ՛՛ …Դանդաղ անցնում էր մեր կյանքը, խավար, նկուղներ, շքամուտքեր, աղջիկներ, առաջին համբույր… Հետո սեր, ընտանիք զավակներ… Պարզվում է՝ մենք մեր երկու զավակին կարողացել ենք ճիշտ դաստիարակել՝ մեզ նման նորմալ, բարի, կյանքում պիտանի մարդիկ:
        Հիշում եմ իմ առաջին ֆիլմի ցուցադրությունը:
        Երբ դահլիճում մարեցին լույսերը և էկրանը լուսավորվեց, սարսափը պատեց ինձ … Միթե այս մարդիկ եկել են իմ ֆիլմը դիտելու… Վախի զգացումը չէր լքում ինձ… Եվ այսօր էլ որտեղ լինեմ, որտեղ էլ ցուցադրվի իմ ֆիլմը, երբ դահլիճում մարում են լույսերը, այդ զգացումը պատում է ինձ, և հարցնում եմ ինքս ինձ ՝ միթե այս մարդիկ եկել են իմ ստեղծագործությունը դիտելու…
        …ու քանի դեռ….
        ուրեմն ես դեռ կամ … կամ և ես ձեզ բոլորիդ շատ-շատ սիրում եմ…՛՛

        Սա մի հատված էր Ռուբեն Գևորգյանցի 60-ամյա հոբելյանին հնչած իր իսկ խոսքերից:

        Այո՛, սիրելի՛ Ռուբեն, կա՛ս, քանի դեռ կան քո ստեղծածն ու արարածը, քո արվեստը, քո հայրենասեր, բարի ու մաքուր զավակները, գերդաստանիդ շառավիղները, որ քո անձեռակերտ սցենարում վավերագրելու են երազներդ և ֆիլմը շարունակվելու է:

        Մեր կյանքում հազվադեպ քայլած ՝ հին քոթուկների նման իմաստուն և բարի՜, բարի՜ մի անցորդ… պահոցում մակարգված մի գիրք, որը ժամանակների մեջ թերթելով՝ կնայենք տողերին, ու արդեն գիտակցված մի ժպիտ կհիշի բուռն ու գույերով լեցուն մի կենսագրություն, դանակի շեղբի նման անկեղծ ու զարմանալիորեն մարդավարի մի բնավորություն, անբեկանելի, աշխարհին անմնացորդ սիրահարված, հախուռն մի կամք՝ կենսախինդ, արարող, իր ուրույն համ ու հոտով վաստակած Մարդուն, որը վստահաբար երկնային եզերքում նույնպես առանց հանձնվելու, առանց հանդուրժելու չի դադարելու նվիրվել իր միակ երկրպագությանը՝ Գեղեցիկին:

        Հանգչիր խաղաղությամբ բառերը չեն արտասանվում… քանզի չես հանգչելու ախր, հանգչող տեսակը չես: Չէ՞ որ ֆիլմերը երբեք չեն ավարտվում, ինչպես և ճանապարհները:

        Իսկ որմնադիրներին Հայոց աշխարհի հայտարարվում է, որ Հայոց Գերագույն Օթյակի Գերագույն Քննիչ Երիցս Պատվելի եղբայր Ռուբեն Գևորգյանցը վայր դրեց իր աշխատանքային գործիքները աշխարհիկ Օթյակում և կանչվեց ընդունելության Երկնային Օթյակ:

        Բարի ճանապարհ եղբայրս…

        He departed from this worldly life, a Man born in a turbulent period, who influenced those times and on which who planted his footprint. A man who lived in order to make others live, who performed his mission in life fully towards his fatherland, his friends, his brethren and of course his family. He performed all of these missions with talent.

        Rouben Gevorgyants – Kevorkov

        Born on November 30, 1945, in Yerevan, in the family of one of the founding pillars of Armenian cinematography, People’s Artist of the Soviet Union, Stepan Gevorgov.

        In 1968, he graduated from the Yerevan Art and Theatre Institute, Faculty of Film Direction.

        In 1971, he worked at the Yerevan Documentary Film Studio as Director.

        During the years 1982-89, he was Artistic Director of “Hye Film” cine-studio’s documentary film division.

        From 1989 onwards, he was Artistic Director of “Hayk” cine-studio’s documentary films.

        From 2004 onwards, he became the President of Cinema and Television National Academy.

        From 2005 onwards, elected President of the Union of Cinematographers.

        During the years 1995-1998, he was lecturer at the Armenian Pedagogical Institute. From 1998 onwards, he was lecturer at the Theatre and Cinema National Academy, Professor from 2003 at the same institute.

        Author of “During the Rains,” “Times of Justification,” “There Is No Time,” “Parajanov, a Collage for Two.”

        On February 3 of 2016, by order of the President of the Republic, he was nominated as a member of the People’s Council of the Republic of Armenia.

        He has authored in general nearly 70 documentary and feature films that during different festivals have received more than 20 prizes, six of those being of the “Grand Prix” category.

        He was a veteran of the Artsakh war, having participated in front-line military operations. Was awarded military and national decorations.

        Has been awarded Armenian State titles of “Meritorious” as well as “People’s Artist” of the Republic.

        Rouben Gevorgyants, in the Independent Republic of Armenia, was the first Freemason of the Grand Lodge of Armenia.

        Rouben Gevorgyants was laid to rest on June 23, 2017, in the city of Yerevan.

        Here, altogether in one page, 70 years of life have been summarized. This is what time means in encyclopedias.

        “ … Our life proceeded slowly, sombre, caverns, girls, the first kiss… And then, love, family, children… It has become clear that we were able to educated our two sons correctly, normal like us, good, useful people in life.

        I remember the showing of my first film.

        When the lights went out in the hall and the screen was lit up, terror engulfed me… Have these people come to see my film?… The feeling of fear was not abandoning me… And today, wherever I happen to be, wherever my film will be shown, when they turn off the lights in the auditorium, that feeling still engulfs me, and I find myself asking myself, have these people come to see my creation?…

        …and still…

        therefore I still am… or I love you all very, very much.”

        This was an excerpt from Rouben Gevorgyants’s words during his 60th Anniversary event.

        Yes, dear Rouben, you still are, as long as your creations and accomplishments still are, your art; your patriotic, good and proper sons, the offsprings of your dynasty; they will document in your own scenarios, and your dreams and films will continue.

        ”Rest in peace”… these words cannot be spoken… because we know you will never rest, you are not the type who rests. Is it not true that films never end, the same as journeys…?

        And to the masons of the land of Armenia it is being announced that the Grand Inspector of the Grand Lodge of Armenia, Right Worshipful Brother Rouben Gevorgyants has laid down his working tools in this terrestial Lodge and has sought admission to the Celestial Lodge above.

        God speed my Brother…

         

         

         

        Posted in News | Comments Off